-
15.03.2018|
22:46
Մարտի 13-15-ը Ստրասբուրգի կենտրոնական Կլեբեր հրապարակում տեղակայված «Aubette» սրահում կայացավ Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված «Արցախ. թաքնված գանձեր» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որը կազմակերպել էր Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչության եւ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հետ համատեղ: Այն Ստրասբուրգում Արցախին նվիրված առաջին միջոցառումն էր:
-
15.03.2018|
13:27
Մարտի 14-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է ԱՄՆ Կոնգրես: Նախագահը հանդիպել է արտաքին հարցերով հանձնաժողովի անդամների հետ, քննարկել Արցախ-ԱՄՆ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:
-
14.03.2018|
22:16
Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վաշինգտոն է ժամանել երկուշաբթի օրը: Պատվիրակությունն այցելել է Հայաստանի դեսպանատուն, հանդիպել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի և դիվանագիտական անձնակազմի հետ:
-
14.03.2018|
00:37
Ադրբեջանում ընթացող զորավարժությունները խախտում են ԵԱՀԿ Վիեննայի 2011-ի փաստաթուղթը` վստահության և անվտանգության միջոցների ամրապնդման վերաբերյալ:
-
13.03.2018|
17:30
Ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտում հետաքրքիր դասավորություն է այս պահին: Մինչ Ադրբեջանը զենքի ցուցադրությամբ է զբաղված ու զորավարժությունների մեջ է, Արցախի պետական այրերն օվկիանոսից այս ու այն կողմ տարբեր երկրներում հանդիպում են ունենում:
-
13.03.2018|
15:40
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտային Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի՝ Վաշինգտոն այցի դեմ`
հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
-
13.03.2018|
11:40
Մարտի 12-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն:
-
11.03.2018|
12:49
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շեֆերը հարցազրույց է տվել Trend-ին՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին:
Նա ասել է, որ ներկա ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում, բայց` հիմնախնդիրը չունի ռազմական լուծում:
-
10.03.2018|
12:00
Մարտի 2-ին Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) ԱԳՆ-ի նախաձեռնությամբ ԵԱՀԿ-ում իբրև պաշտոնական փաստաթուղթ տարածվեց Արցախի Հանրապետության խորհրդարանի հայտարարությունը Սումգայիթի հայ բնակչության զանգվածային կոտորածի 30-ամյակի առիթով:
-
07.03.2018|
23:04
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շեֆերը «Թրենդ»-ին տված հարցազրույցում ասել է, որ «չնայած ղարաբաղյան հակամարտությունում ներկայիս ստատուս քվոն չի կարող երկարաժամկետ հեռանկարում պահպանվել՝ հակամարտության կարգավորման ռազմական լուծում գոյություն չունի»: